ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Մեծահասակները պետք է հետեւեն սնունդին
Ֆիզիոլոգիական ծերությունն օրգանիզմում տեղի ունեցող տարիքային փոփոխությունների դանդաղ առաջացման պրոցեսն է: Դրա հիմքում ընկած է օրգան-համակարգերի կազմափոխությունը, որի հետեւանքով թուլանում են օրգանիզմի բոլոր համակարգերի կենսական հնարավորությունները:
Լուրջ փոփոխություններ են տեղի ունենում հատկապես մարսողական համակարգում: Բարակում է ստամոքսի լորձաթաղանթը, նրա բջիջների կազմափոխության պատճառով սահմանափակվում է արտազատման եւ շարժող գործունեությունը, նվազում են ստամոքսահյութի թթվայնությունը, ֆերմենտների խտությունն ու ակտիվությունը: Աղիներում սկսում են գերակշռել նեխմանը նպաստող մանրէները:
Ինչպես տեսնում եք, ֆիզիոլոգիական ծերացման ժամանակ մարդու օրգանիզմում շատ փոփոխություններ են տեղի ունենում: Սակայն սննդի բնույթը փոխելով` կարելի է ներգործել նյութափոխանակության եւ օրգանիզմի հարմարվողական մեխանիզմների վրա եւ դանդաղեցնել ծերացման պրոցեսը: Տարեց մարդկանց սնունդը կազմակերպելիս պետք է նկատի ունենալ մարսողական համակարգի ոչ մեծ հնարավորությունները:
Շատ կարեւոր է չափավոր ուտելը: Ծերացող օրգանիզմում ավելորդ սննդի պատճառով առաջանում է ոչ միայն ճարպակալում, այլեւ աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, լեղաքարային եւ միզաքարային հիվանդությունների ու շաքարային դիաբետի հանդեպ նախատրամադրվածություն: Օրաբաժնի էներգետիկ արժեքը պետք է փոքրացնել շաքարի, հրուշակեղենի, ճարպոտ մսամթերքների ու կենդանական ծագում ունեցող ճարպերի ու այլ սննդամթերքների հաշվին: Տարեց տղամարդկանց համար սպիտակուցի օրվա պահանջը միջին հաշվով՝ 70, կանանց համար` 60 գրամ է, որից կենդանական ծագում ունեցողները պետք է կազմեն 45-50 տոկոս: Դրանցով հարուստ են կաթնամթերքներն ու ձկների ոչ ճարպոտ տեսակները: Անհրաժեշտ է որոշ չափով սահմանափակել կենդանիների ու թռչունների միսը:
Տարեցների օրաբաժնում ճարպերի քանակը չպետք է գերազանցի 70 գրամը, իսկ ածխաջրերի քանակ` 250 գրամը: Ծերերի մոտ հաճախ է նկատվում, այսպես կոչված` ներքին ծագում ունեցող վիտամինային անբավարարություն: Ընդհանրապես նրանք ավելի շատ են բնական վիտամինների կարիք զգում: Տարեց մարդկանց համար ամենակարեւորը կանոնավոր` օրը 4 անգամ, առանց երկար ընդմիջումների սնվելն է:
Այսպիսով տարեց կամ ծեր առողջ մարդկանց համար արգելված սննդամթերքներ չկան, կան առավել կամ պակաս նախընտրելիներ:
24.06.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ